Դեկտեմբերի 6ին՝ Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 11-րդ օրը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզում է:
Գյումրին Գագիկ Ծառուկյանին` աղ ու հացով մարդաշատ հրապարակով դիմավորեց:
ԲՀԿ առաջնորդը հավաքվածներին ներկայացրեց նախընտրական ծրագիրը:
«Կարևորագույն խնդիր է հարկային օրենսգրքի փոփոխությունը:Պետք է ժողովրդին արտոնություններ տրվի»,-ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը բանկային համակարգի բարեփոխումն է:
«Պետք է բանկերին դիմելուց մարդ կարողանա օգտվել, ոչ թե եղածն էլ կորցնի: Սա ոչ թե բանկային, այլ լոմբարդային համակարգ է»,-ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ իր խոսքը գործ է,և ոչ մի խոստում օդում չի թողել: