Քաղաքական ճառեր ասողները շատ են, բայց միակ գործ անողը պարոն Ծառուկյանն է. Ս. Սողոմոնյան (լուսանկարներ)


Քաղաքական ճառեր ասողները շատ են, բայց միակ գործ անողը պարոն Ծառուկյանն է. Ս. Սողոմոնյան  (լուսանկարներ)
Դեկտեմբեր 4 15:30 2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մարզի բնակչության հետ:

Մարտունի և քաղաքում ԲՀԿ առաջնորդին դիմավորեցին աղ ու հացով: Հավաքվածները մոտեցան, անձամբ հայտնեիցն իրենց մտահոգությունների հոգսերի մասին և նամակներ հանձնեցին Ծառուկյանին:

 Քարոզարշավին ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պաատա Մխեիձեն:

Նախքան Գագիկ Ծառուկյանի ելույթը, հավաքվածներին իր խոսքն ուղղեց  Սողոմոն Սողոմոնյանը:

«Բոլորս գիտենք, որ Ծառուկյանի խոսքը գործ է: Մեր տարածաշրջանն այժմ ազատ է և այն ծրագրերը, որ մենք նախատեսել ենք, անպայման կիրականանան:Մարտունի և Ռուսթավի քաղաքները ցանկանում ենք եղբայր քաղաքներ հայտարարել: Քաղաքական ճառեր ասողները շատ են, բայց միակ գործ անողը պարոն Ծառուկյանն է: Մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանի համար լավ լինի, մենք էլ մաքուր գործենք: Ամո՛թ այն մարդուն, որ սուտ պիտի խոսա»,-ասաց  պատգամավորի թեկնածու Սողոմոն Սողոմոնյանը:

Պատգամավորի թեկածուն նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից՝ ինքը շարունակելու է մտածել ու գործել իր տարածաշրջանի համար: