Բոլոր մարդիկ էլ սեքսուալ ֆանտազիաներ ունեն, սակայն ոչ բոլորն են այնքան համարձակ, որ բարձրաձայնեն դրանց մասին։ Սա հատկապես տարածված է կանանց շրջանում, ինչը ստեղծել է այնպիսի տպավորություն, որ կանայք շատ ավելի քիչ են մտածում սեքսի և նման ակտիվության մասին, քան տղամարդիկ։ Սակայն իրականում կանայք, ինչպես և տղամարդիկ, մտածում են սեքսի մասին, ունեն դրա վերաբերյալ իրենց երազանքներն ու ցանկանում են իրագործել դրանք։