430կգ կշռով պակիստանցին ընթրիքին 36 հատ ձու է ուտում,որպեսզի դառնա իսկական Հերկուլես (լուսանկարներ)


430կգ կշռով պակիստանցին ընթրիքին 36 հատ ձու է ուտում,որպեսզի դառնա իսկական Հերկուլես (լուսանկարներ)
Դեկտեմբեր 4 11:49 2018
Պակիստանցի Արբաբ Խիզեր Հայաթը, որը կշռում Է 430 կիլոգրամ, իրեն հայտարարել Է աշխարհի ամենաուժեղ մարդը, ինչպես նաև ցանկություն Է հայտնել  պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես:
Նա պատմել Է, որ պլանավորում Է դառնալ պրոֆեսիոնալ ռեսթլեր և փաուերլիֆթինգի չեմպիոն: «Դա լոկ ժամանակի հարց Է»,- նշել Է նա: 
 
Հալքի, ինչպես նրան անվանել են հայրենակիցները (ի պատիվ Marvel պատկերապատումների հերոսի) խոսքով՝ ինքը շնորհակալ Է Աստծուն իր մարմնի կազմվածքի համար և կցանկանար ավելի մեծ քաշ ունենալ:
Դրա համար տղամարդն օրական օգտագործում Է 10 հազար կիլոկալորիա. մասնավորապես, նախաճաշին ուտում Է  36 ձու, օրական ավելի քան երեք կիլոգրամ միս և շուրջ հինգ լիտր կաթ:  
   
Հայաթի հասակը 190 սանտիմետր Է: Պակիստանցու պնդմամբ՝ ինքն առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի իր քաշի պատճառով: 
 
«Եվ ես անհարմարություն չեմ զգում իմ քաշից»,- ընդգծել Է «Հերկուլեսը»:   
 
Աշխարհի ամենաուժեղ մարդն ամերիկացի Բրայան Շեուն Է: Չեմպիոնը որոշվում Է ամեն տարի World՚s Strongest Man միջազգային  մրցությունում: 
 
Աշխարհում ամենածանր մարդը ներկայում ապրողների թվից Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ Բին Մոհսեն Շաարին Է: Նա կշռում Է 610 կիլոգրամ:
 
Похожее изображение
Картинки по запросу gerkules pakistanec
Похожее изображение
Картинки по запросу gerkules pakistanec