ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, այսօր՝ դեկտեբերի 3-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Վանաձորի բնակիչների հետ:
ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց նախընտրական ծրագիրը և անդրադարձավ մարզում տարբեր ոլորտներում առկա խնդիրներին:
«Ասում ենք՝ պետք է տուրիզմը զարգացնել: Ո՞նց զարգացնես տուրիզմը, եթե երկիրը սեփական ինքնաթիռ չունի: Ամեն մեկը պետք է մի ոլորտով զբաղվի , ծաղկեցնի, միայն խոստումներ տալով չի»,-ասաց Գ. Ծառուկյանը:
Ծառուկյանը նշեց, որ ինքը պաշտոնի կարիք չունի և իր նպատակն այն է, որ իր երեխաները լավ ու երջանիկ երկրում ապրեն: