Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում « Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ու նրա թիմակիցները Ապարան քաղաքում են:
ԲՀԿ առաջնորդին ապարանցիները դիմավորեցին երգ-ու պարով, աղ ու հացով: Վերջինս հավաքվածների հետ հանդիպմանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը:
«Մենք տեղ առ տեղ ուսումնասիրել ենք, թե ժողովուրդը որտեղ ինչով է զբաղվել, որի համաձայն էլ կազմել ենք մեր ծրագրերը: Ապարանն աչքի է ընկել գյուղմթերքների արտադրությամբ: Պետք պայմաններ ստեղծել, գյուղատնտեսական վարկեր տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան անասնապահությամբ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվել և շահույթ ստանալ»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը սովորական ընտանիքից է դուրս եկել, աշխատել, ստեղծել,մշակել ու հասել հաջողության:
«Մարդու հաջողությունը աշխատելու մեջ է, պետք է շատ աշխատատեղեեր ստեղծել: Ես իմ խոսքի տերն եմ, այն ինչ խոստանում եմ իրագործելու եմ, անկախ նրանից ձայն կտան, թե ոչ» ,-ասաց նա: