ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ցուցադրել Է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը, որը կատարվել Է «հայրենասիրության ոգով»: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորմամբ տեսանյութը հրապարակված Է Twitter-ում Մելանյայի եւ Սպիտակ տան օգտահաշիվներում: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ինտերիերի զարդարման մասին խոսվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: «Մելանյա Թրամփի կողմից զարդարված Սպիտակ տունը շողում Է հայրենասիրության ոգով»,- ասված Է հայտարարության մեջ:
Նշվում Է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր սրահ զարդարված Է որոշակի ոճով եւ նվիրված Է առանձին մարդկանց կամ իրադարձությունների: Ընդ որում Սուրբծննդյան ինտերիերի գլխավոր գույներն են դարձել կարմիրը, կապույտը եւ ոսկեգույնը: Հայտարարության մեջ հավելվում Է, որ դեկտեմբերի ընթացքում Սպիտակ տունը կանցկացնի ավելի քան 100 ընդունելություն եւ կդիմավորի 30 հազարից ավելի այցելուների: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում: Վեցմետրանոց ծառն, ավանդույթի համաձայն, բերել են ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը դիտել են եղեւնին, որն իրականում բրգաձեւ սոճի Է, ինչից հետո թույլատրել են այն կանգնեցնել:
Ծառը Վաշինգտոն Է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգից, որտեղ այն աճել Է Լերի Սմիթի ագարակի լեռներում, ով դարձել Է Սուրբ Ծննդյան տոնածառեր արտադրողների ազգային ասոցիացիայի մրցույթի հաղթող: Փորձագետները եւ գնորդներն ամեն տարի ընտրում են լավագույն արտադրողին, որին պատիվ Է վիճակված պետության ղեկավարին ուղակելու Ծննդյան տոների եղեւնին: Ընտրված եղեւնին կշռում Է ավելի քան 350 կիլոգրամ, այն 25 տարեկան Է: