Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Թալինում քիչ անց կսկսվի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը, որի մասին նախապես հայտարարվել էր:
Հանրահավաքը տեղի կունենա 11:00-ին, սակայն Թալինի հրապարակում այս պահին հավաքավածերի թիվը շատ քիչ է:
Սակավաթիվ հրապարակներն անսովոր են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար:
Նշենք,որ նոյեմբերի 24-ին Փաշինյանը համաերևանյան քայլերթ էր սկսել, որին միացած մարդկանց թիվը ևս աննախադեպ քիչ էր:
Նիկոլ Փաինյանը Թալինից հետո կլինի Մարալիկում և Գյումրիում: