Հայկական ծագում ունեցող գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (հայրը՝ Արման Բաբասյան) Ֆրանսիայում անցկացվող Գրան պրիի եզրափակիչ փուլում երրորդ տեղն է զբաղեցրել կարճ ծրագրից հետո:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Մեդվեդևան իր ելույթի համար 67.55 միավոր է ստացել: Առաջին տեղն զբաղեցրել է ճապոնուհի Մայի Միհարան (67,95), իսկ երկրորդ տեղը՝ կրկին ճապոնուհի Ռիկա Կիհիրան (67,64):
Կանանց մեասահքում հանդես եկող Մեդվեդևան ազատ ծրագրում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր:
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան երրորդ տեղն է զբաղեցրել Ֆրանսիայի Գրան պրիում

