UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է մենամարտ անցկացնել աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ:
Դա կարող է տեղի ունենալ, երբ լրանա Նուրմագոմեդովի՝ UFC-ի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին TMZ-ին տեղեկացրել է ռուս մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դենա Ուայտը մերժել էր մարզիկների՝ բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացնելու:
Աբդել-Ազիզը նաև տեղեկացրել է, որ մենամարտը կարող է կայանալ 2019 թվականին: UFC-ի հետ պայմանագրով Նուրմագոմեդովը դեռ մեկ մենամարտ պետք է անցկացնի:
Հիշեցնենք, որ Մեյվեզերի և Նուրմագոմեդովի հավանական մենամարտի վերաբերյալ խոսակցությունները սկսվել են Խաբիբի և Կոնոր Մաքգրեգորի՝ հոկտեմբերի 7-ին կայացած մենամարտից հետո: