Մխիթարյանը կարող է 80-րդ հանդիպումը անցկանցել հավաքականի կազմում


Մխիթարյանը կարող է 80-րդ հանդիպումը անցկանցել հավաքականի կազմում
Նոյեմբեր 18 23:11 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հներիխ Մխիթարյանը 80-րդ հանդիպումը կանցկացնի ընտրանու կազմում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լիխտենշտեյնի դեմ խաղում հավաքականի կազմում կանցկացնի 80-րդ հանդիպումը:

 

Հայաստանի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում Հենրիխ Մխիթարյանն է 26 գնդակով:

 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: 4-րդ տուրից հետո 12 միավորով մրցաշարին աղյուսակի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և 2-րդ տեղում է: 6 միավորով 3-րդը Ջիբրալթարն է, իսկ 3 միավոր ունի Լիխտենշտեյնի ընտրանին: