Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ


Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ
Նոյեմբեր 17 13:15 2018

Նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում, կայացավ Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 6:2 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Դե Բարը բացեց հաշիվը, սակայն 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց պատասխան գոլը:

Յուրա Մովսիսյանը, սակայն, այսքանով չսահմանափակվեց. 48-րդ, 52-րդ և 56-րդ րոպեներին  նա կրկին գոլեռր հեղինակեց՝ դառնալով պոկերի հեղինակ։

Խաղի 66-րդ րոպեին հավաքականում նորամուտը նշող Արթուր Քարտաշյանը խփեց Հայաստանի ընտրանու  5-րդ գոլը, իսկ 78-րդ րոպեին Պրիսլին խփեց Ջիբրալթարի 2-րդ գոլը:

Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը խփեց հավաքականի 6-րդ գոլը՝ վերջ դնելով հանդիպմանը։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը D լիգայի 4րդ խմբում տանում է 3-րդ հաղթանակը՝ վաստակելով 9 միավոր։