Բոլոր ժամանակների 10 ամենաթանկ հարսանեկան արարողությունները (ֆոտոշարք)


Բոլոր ժամանակների 10 ամենաթանկ հարսանեկան արարողությունները (ֆոտոշարք)
Նոյեմբեր 5 23:11 2018

Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի և արքայադուստր Սալամեի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 1979 թվականին: Այն արժեցել է 137 մլն դոլար: Հարսանեկան արարողությունը տևել է 7 օր, հրավիրված են եղել 20 հազար հյուր: Գինեսի ռոկորդների գրքում հարսանիքը գրանցվել է որպես ամենաթանկը:

 

Արդյունաբերական մագնատի երկու որդիների հարսանեկան արարողությունը՝ Սուշանտո Ռոյ և Ռիչա, Սիմանտո Ռոյ և Չանդինի, տեղի է ունեցել 2004 թվականին: Հարսանյաց արարողությունն արժեցել է 123 մլն դոլար: Արարողության յուրահատկությունն այն է եղել, որ նրանք տարբեր ուտեստներ են հյուրասիրել 40 հազար աղքատների:

 

Ուելսի արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականին՝ 48 մլն դոլար: Հարսանեկան արարողությանը ուղիղ կապով հետևել են աշխարհի 750մլն հեռուսադիտող:

 

Լոնդոնյան մագնատի թոռ Ամիթ Բշաթի և Վանիշա Միտալի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2004 թվականին՝ 58 մլն դոլար: Հարսանեկան արարաղությունը տևել է 5 օր, այն տեղի է ունեցել Լուվրի զբոսայգիներից մեկում: Միայն շամապայնի վրա ծախսվել է 1,5 մլն դոլար:

 

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում 2011թ ՝ 33մլն դոլար: Հարսանեական տորթի արժեքը կազմել է 80 հազար դոլար, իսկ ծաղիկների վրա ծախսվել է 800 հազար դոլար:

 

Ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկո և Ալեքսանդրա Կոկոտովիչի հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականին՝ 29 մլն դոլար: Հարսանիքի ժամանակ երգել են Խուլիո և Էնրիկե Իգլեսյասները, Ագիլերան և Ուիթնի Հյուսթոնը:

 

Անգլիացի ֆուտբոլիստ Վեյն Ռունիի և Քոլին Մակլոլիի հարսանիքը տեղի է ունեցել 2008 թվականին՝ 7,7 մլն դոլար: Հարսանիքը տեղի է ունեցել զբոսանավի վրա: Իսկ հյուրերին այնտեղ են հասցրել անձնական ինքնաթիռները:

 

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր՝ Չելսի Քլինթոնի և Մարկ Մեզվինսկիի հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականին՝ 5 մլն դոլար:

 

Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Դեվիդ Գեստի և Լայզա Մինելիի հարսանիքը տեղի է ունեցել 2002 թվականին՝ 4,3 մլն դոլար: Հարսնացուի զգեստի վրա ծախսվել է 45 հազար դոլար: Հարսանեկան տորթի արժեքը՝ 40 հազար դոլար:

 

Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի և Լարի Ֆորտենսկիի հարսանիքը տեղի է ունեցել 1991 թվականին՝ 3,8 մլն դոլար: Հարսանեկան զգեստի արժեքը՝ 30 հազար դոլար: Իսկ հարսի հոր դերում հանդես է եկել Մայքլ Ջեքսոնը: