Հորդառատ անձրեւների հետեւանքով եվրոպական մի շարք քաղաքները ջրի տակ են հայտնվել: Իտալական Վենետիկում վերջին 40 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղներն են տեղի ունեցել: Քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ: Ջրհեղեղների հետեւանքով կան 7 զոհ, վիրավորներ ու անհետ կորածներ: