Նարեկ Աբգարյանը 11-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել


Նարեկ Աբգարյանը 11-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել
Հոկտեմբեր 28 13:35 2018

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի էջը:

Երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը մրցել է մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ: Մեքսիկացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ էր տոնել:

Մեր բռնցքամարտիկը լավ մենամարտ է անցկացրել ու կարողացել է առավելության հասնել` տանելով 11-րդ անընդմեջ հաղթանակը: