«Նենց եք ժպտում, ես զարմացած եմ, ամոթ է էլի». Ալեն Սիմոնյանը՝ Քրիստինե Վարդանյանին


«Նենց եք ժպտում, ես զարմացած եմ, ամոթ է էլի». Ալեն Սիմոնյանը՝ Քրիստինե Վարդանյանին
Ապրիլ 21 12:18 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ծիծաղել է, երբ ԱԺ-ում խոսվել է սպանությունների մասին։

 

«Տիկի՛ն Վարդանյան, ես, անկեղծ, չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է, երբ մարդն ամբիոնից զոհված մարդկանց անուններ է տալիս, ժպիտը դեմքին նստել ու վայելել»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

 

Սիմոնյանն ասաց, թե զարմացած է պատգամավորի պահվածքից։

 

«Նենց եք ժպտում, ես զարմացած եմ, ամոթ է էլի, ամեն ինչ չափ ունի, ցինիզմն էլ չափ ու սահման ունի»,- նշեց ԱԺ նախագահը։