Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ է մտել 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը: Սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:
Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6;1 հաշվով: Գոտեմարտի վերջում Աբասովն այլևս չէր պայքարում`սկսելով արտասվել զայրույթից:
Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և այս մրցաշարում մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը:
Երեկ բրոնզե մեդալ էր նվաճել նաև 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը: