Արթուր Շահինյանը հաղթեց ու «լացեցրեց» ադրբեջանցի ըմբիշին


Արթուր Շահինյանը հաղթեց ու «լացեցրեց» ադրբեջանցի ըմբիշին
Հոկտեմբեր 27 19:13 2018

 Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:

Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6:1 հաշվով: Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները:

Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը: