Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում


Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում
Հոկտեմբեր 27 19:39 2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժեր չափեց ռուսաստանցի Մուսա Էվլոևի հետ: Հայ ըմբիշը պարտվեց 3:1 հաշվով: Ալեքսանյանը հոկտեմբերի 28-ին կպայքարի միայն բրոնզե մեդալի համար: