Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հոկտեմբեր 26 23:35 2018

 Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև 20 տարեկանների պայքարում Արսեն Մարտիրոսյանը տղամարդկանց 105 կգ քաշային կարգում պոկեց 165 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 366 կգ արդյունքով գրավեց երրորդ հորիզոնականը:

Ավելի վաղ՝ Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ20 առաջնության 90+ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 137 կգ: Երկամարտի  232 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: