Երևանը որրոշ մարդկանց հոր տունը չէ, որ ոնց ուզեն ձևեն, քանդեն ու փոխեն. Ա. Բախշյան. (լուսանկարներ)


Երևանը որրոշ մարդկանց  հոր տունը չէ, որ ոնց ուզեն ձևեն, քանդեն ու փոխեն. Ա.  Բախշյան. (լուսանկարներ)
Հոկտեմբեր 21 18:38 2018

Երևանի  սրտում տոնական տրամադրություն է: 2800-ամյա քաղաքը վայելում է իրեն սիրող ու գնահատող ժողովրդի ներկայությունը:  Այսօր ամեն քայլափոխի փողոցներում կարել է հանդիպել հայտնի մարդկանց, պաշտոնյաների, ովքեր իրենց անմասն են համարում Երևանից:

Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը ևս իր թոռնիկների հետ շրջում է Երևանի փողոցներով և վայելում տոնական տրամադրությունը:

ArmDay.am-ի հետ զրույցում  տիկին Բախշյանն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի և  քաղաքում տիրող տոնական աղմուկն էլ տոնի ցուցանիշ համարեց:

Մինչ մենք զրուցում էինք, Ա. Բախշյանին աջ ու ձախ խնդրում էին՝ լուսանկարվել: Այս առիթով նա կատակով ասաց. «Այսօրվա աստղն էլ ես եմ»:

Անդրադառնալով  տոնական ցուցատախտակների վրա գրված «Հայկական Երևան»  արտահայտությանը, որը քննարկումների առիթ է դարձել,  ավագանու նախկին անդամը պատասխանեց.

«Ճաշակին ընկեր չկա: Ես դրան այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Երևանը ինչ կերպ կարող  լինել, եթե ոչ հայկական: Առանձնապես տարբերակելու կարիք չկա, բայց երևի փորձել են հիշեցնել, որ Երևանը որրոշ մարդկանց  հոր տունը չէ, որ ոնց ուզեն ձևեն, քանդեն ու փոխեն: 

Տիկին Բախշյանը նշեց, որ Երևանն իր համար առանձնահատուկ է իր ժողովրդով:

Այն հարցին, թե հնարավո՞ր է մի օր Երևանը դառնա աշխարհի մայրաքաղաք, նա պատասխանեց.

«Չէ, պետք չէ, մերը թող մեզ մնա: Երևանը թող մնա Հայաստանի մայրաքաղաքը»:

Վերջում տիկին  Բախշյանն իր շնորհավորանք ու  մաղթանքը հղեց տոնի առթիվ:

«Ես ջերմորեն շնորհավորում եմ բոլորին Երևանի տոնի առթիվ: Հայ ազգին, երևանցուն մաղթում եմ, որ արժանի լինեն այն Երևանին, որի մասին երազում ենք: Ունենալով այսպիսի հրաշք՝ երազում ենք ավելի մաքուր, տրանսպորտային լավ միջոցներով, հավասար հնարավորություններով, առողջ ու ուրախ Երևանի մասին»: