Մենք Երևանը չենք բաժանելու յուրայինների և օտարների. Ն. Զոհրաբյան (տեսանյութ և լուսանկարներ)


Մենք Երևանը չենք բաժանելու յուրայինների և օտարների. Ն. Զոհրաբյան (տեսանյութ և լուսանկարներ)
Սեպտեմբեր 4 18:10 2018

Ոզում եմ բոլորի ներկայությամբ ասել, ես մարդ եմ, ով պատրաստ է ցանկացած առաքելության, չխնայելու անգամ սեփական կյանքը, միայն թե ձեր վստահությունը արդարեցնեմ. սա իմ կյանքի կրեդոն է:Այս մասին լրագրողների և ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարԵրևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Իսկապես շատ պատասխանատու առաքելություն է գլխավորել ԲՀԿ համամասնական ցուցակը, շնորհակալ եմ վստահության համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանից այլևս ոչինչ չեն գողանալու, այս հարցում ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները:

Երևանի թոքերը վնասված են:Երևանը պահպանելով իր ավանդական տեսքը՝ պիտի դառնա 21-րդ դարի քաղաք: Մենք պիտի Երևանը վերադարձնենք երևանցուն, որպեսի մեզանից յուրաքանչյուրը վստահ ասի՝ ապրելու քաղաք Երևանս»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց,որ Երևանցին ամեն օր ապրում է խնդիրների մեջ, և  իրենք պետք է լուծեն այդ խդիրները: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները լուծելի են, եթե բյուջեն չգողացվի:

«Մենք Երևանը չենք բաժանելու յուրայինների և օտարների, չենք բաժանելու մերոնցականների և ձերոնցականների, չենք ասելու այս կողմում մենք ենք, այն կողմում՝ դուք, մենք ասելու ենք՝ մենք բոլորս մեկ ենք: Տարիներ շարունակ աղճատվել է ընտրողի քվեն, բայց ես հույս ունեմ, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք առաջին անգամ կունենանք ազատ ընտրություններ»,-ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Նա նշեց, որ ժողովրդի անունից ոչ-ոք իրավունք չունի խոսել: Զոհրաբյանը նաև անդրադարձավ Հայկ Մարությանի ելույթին, որի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

«Մեր դեմ խաղ չկան մեր երկիրը տարել է փակուղի, բայց եկեք ներողամիտ լինենք, թեկնածուն քաղաքական փորձ չունի: Առաջարկում եմ քաղաքապետի բոլոր թեկնածուներին,  նախընտրական քարոզարշավի վերջին օրը, որը նաև ՀՀ Անկախության օրն է, միասնական ուղերձով հանդես գանք, որ Երևանցին հասկանա, որ մենք թշնամիներ չենք»,-ասաց Ն. Զոհրաբյանը: