Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ:
Գագիկ Ծառուկյանն ողջույնի իր խոսքից հետո ծրագրային մի քանի հարցի անդրադարձավ, որոնց թվում բնակարան ձեռք բերելու խնդիրն է.
«Կարևոր խնդիր է, որպեսզի ամեն ոք կարողանա բնակարան ձեռք բերել:Ո՞վ ասաց, որ միայն փողատերերը կարող են բնակարան գնել, բնակարան գնելու համար հարկավոր է 17.000 ԱՄՆ դոլար. Բոլորն էլ նույն ժողովուրդն են, թող շահույթը կրկնակի չլինի, բայց մարդիկ կարողանան բնակարան գնել:1 0 տարում կարելի է ընդամենը վճարել 150 ԱՄՆ դոլար: Մենք քննարկում ենք ցանկացած խնդիր և գտել ենք լուծումները: Երևանը հանդիսանում է համայն հայության մայրաքաղաք, և նրա ղեկավարը պետք է գործի մարդ լինի»,-ասաց նա:
Գ. Ծառուկյանը հերթական անգամ շեշտեց, որ որևէ բան չի խոստացել, որը չի կատարվել, և որ իրենց խոսքը գործ է:
«Կան խոսակցություններ, որ կաշառք է բաժանվելու:Ես նման բան չեմ խոստացել որևէ մեկին: Ով խոսում է ավել–պակաս, նա մեր թշնամին է: Տիկին Զոհրաբյանն այդպիսի գումարներ չունի, որ բաժանի:
Կաշառքի մասին խոսք լինել չի կարող: Կաշառք տվողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, եթե պարզվի, որ ես կաշառք եմ բժաժանել»,-ասաց Գ. Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը ներկաներին ևս մեկ անգամ ներկայացրեց, թե ինչով է պայմանավորված Նաիրա Զոհրաբյանին աջակցելը և թվարկեց նրա որակները:
«Մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը: Միայն թույլ մարդը կարող է վիրավորել հակառակորդին, մրցակցին»,-ելույթը եզրափակեց Գ. Ծառուկյանը: