Տարօրինակ կանոններ, որոնց հետևում է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը (լուսանկարներ)


Տարօրինակ կանոններ, որոնց հետևում է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը (լուսանկարներ)
Օգոստոս 5 12:50 2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և, մասնավորապես, թագուհու կյանքն աչքի է ընկնում ոչ միայն բազմաթիվ արտոնություններով, այլ նաև կանոններով, սահմանափակումներով և պարտականություններով, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ:

AdMe.ru-ն պատմում է ամենաաարտասովոր կանոնների մասին, որոնց հետևում են բրիտանական թագավորական ընտանիքի անդամները:

Փոքր արքայազները միշտ շորտեր են կրում

Վերջերս համացանցի օգտատերերին սկսել է մի հարց հուզել. ինչու է արքայազն Ջորջը ցանկացած եղանակի շորտ կրում: Պատճառը պարզ է. Եվրոպայի բարձր հասարակությունում հին ժամանակներից համարվում է, որ տաբատ պետք է կրեն տղամարդիկ, իսկ տղաները՝ պակաս «լուրջ» հագուստ, առնվազն մինչև 8 տարեկանը:

Հրաժարում ընտրական իրավունքից

Չկա օրենք, որը պարտադրում է թագավորական ընտանիքի անդամներին հրաժարվել ընտրական իրավունքից: Այսինքն՝ նրանք կարող են մասնակցել քվեարկությանը, սակայն նախընտրում են չանել դա, որպեսզի նրանց չմեղադրեն այս կամ այն թեկնածուի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Սև գույնը տեղին է միայն սգո արարողությունների ժամանակ

Շատերի համար ամենօրյա սև գույնը թագավորական ընտանիքի համար տեղին է բացառապես սգո արարողությունների ժամանակ: Սակայն արքայադուստր Դիանան խախտել է այս կանոնը. 1994 թվականին, դեռևս ամուսնացած լինելով արքայազն Չարլզի հետ, նա Սերպենտայն պատկերասրահում հայտնվել է հիասքանչ սև զգեստով: Ավելի ուշ արքայադստեր հանդերձանքն անվանել են «վրեժի զգեստ», քանի որ հենց այդ օրն արքայազնը խոստովանել է, որ երկար տարիներ կապ է ունեցել Կամիլա Պարկեր Բոուլզի հետ:

Գահաժառանգները չեն կարող ճանապարհորդել միասին

Այս դեպքում ամեն ինչ տրամաբանական է. փոխադրամիջոցների վթարների և այլ միջադեպերի վտանգի պատճառով գահաժառանգները չեն մեկնում համատեղ ճանապարհորդությունների, քանի որ միանգամից մի քանի պոտենցիալ ժառանգների կորցնելը կրկնակի սարսափելի կլիներ:

Մորթի կրելն անթույլատրելի շքեղություն է

Կանոնների համաձայն՝ շքեղությունը պետք է գռեհիկ չլինի: Ահա թե ինչու թագուհուն և նրա բարեկամներին խորհուրդ չի տրվում հանրության առջև հայտնվել մորթիով՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Այսպես, օրինակ, բացառություն է դարձել թագուհու այցը Ռուսաստան 1994 թվականին: Կանոնը վերաբերում է միայն մորթյա վերարկուներին, իսկ մորթյա գլխարկները և աքսեսուարներն ընդունելի են: