98-ամյա ամերիկահայ բժիշկն իր ծննդյան օրը մեծ անակնկալ մատուցեց գյումրեցիներին (Տեսանյութ)


98-ամյա ամերիկահայ բժիշկն իր ծննդյան օրը մեծ անակնկալ մատուցեց գյումրեցիներին  (Տեսանյութ)
Հուլիս 13 21:43 2018

Այսօր Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, որտեղ գտնվում են Օյունջյան դպրոց-վարժարանը, «Վարդուհի»  արվեստի դպրոցն ու «Աղավնի» արհեստի կենտրոնը, տեղի ունեցավ համերգասրահի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Գյումրիին ֆիլհարմոնիայի դահլիճ  նվիրողն ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանն է, որն իր ողջ կարողությունը ներդրել է Գյումրիի զարգացման համար․ երկրաշարժից հետո կառուցելով վերոնշյալ դպրոցներն ու արհեստի կենտրոնը՝ դրանք կրում են իր ծնողների ու երկու քույրերի անունները։ Այսօր բժշկի ծննդյան տոնն է: Տեսարանը հուզիչ էր․ Հովհաննես Օյունջյանը՝ Հայոց եռագույնն ու անմոռուկը կրծքին խփած ու սայլակին նստած, եկել էր իր ձեռքով ֆիլհարմոնիայի դահլիճի առաջին  քարը դնելու։ 



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/13/970300/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook