ԱԱ-2018. Խորվաթիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ


ԱԱ-2018. Խորվաթիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Հուլիս 2 09:00 2018
Նախօրեին կեսգիշերն անց ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա հանդիպումը։ Այն բավականին բարդ էր, խաղի արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը:

90 րոպեների ընթացքում թիմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1: Լրացուցիչ ժամանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Լուկա Մոդրիչը 116-րդ րոպեին վրիպեց: Ամեն ինչ որոշվեց 11-մետրանոց հարվածներով: Երկու դարպասապահներն էլ հրաշալի գործեցին: Սակայն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեցին և հարվածաշարում հաղթեցին 3:2 հաշվով:

1/4 եզրափակիչում Խորվաթիայի ընտրանին կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ: