Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
Երեկ` հունիսի 30-ին, մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները, որոնք համապատասխանաբար հաղթել են Արգենտինայի ու Պորտուգալիայի ընտրանիներին:
Այսօր կկայանա ևս երկու հանդիպում:
Խաղային օրը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: «Լուժնիկիում» միմյանց հետ կմրցեն Մունդիալ-2010-ի հաղթող Իսպանիայի հավաքականը և այս տարվա առաջնությունն ընդունող երկիրը` Ռուսաստանը:
Մյուս հանդիպումը տեղի կունենա ժամը 22:00-ին: 1/4 եզրափակչի հաջորդ ուղեգիրը կխաղարկեն առաջնության ուժեղագույն թիմերից մեկը` Խորվաթիայի հավաքականը, որն ունի 100 տոկոսանոց արդյունք` խմբային փուլում տանելով երեք հաղթանակ: Խորվաթների մրցակիցը կլինի Դանիայի ազգային ընտրանին: Հանդիպումը կկայանա «Նիժնի Նովգորոդ» ստադիոնում:
Իսպանիա-Ռուսաստան` 18:00, «Լուժնիկի Արենա»
Խորվաթիա-Դանիա` 22:00, «Նիժնի Նովգորոդ»