Աշխարհի առաջնություն․ Օրվա խաղերի անոնս


Աշխարհի առաջնություն․ Օրվա խաղերի անոնս
Հունիս 30 11:00 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 30-ին մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը։ Կայանալու է 2 հանդիպում։

Օրվա առաջին խաղում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինային։ Ֆրանսիացիները 7 միավորով C խմբում գրավեցին առաջին տեղը։

Արգենտինան խմբային մրցաշարի առաջին տուրում չկարողացավ հաղթել Իսլանդիային (1:1), երկրորդում՝ ապտակ ստացավ խորվաթներից (0:3): Թվում էր, թե արգենտինացիները դուրս կմնան ԱԱ-ից, սակայն վերջին տուրում տոնած դժվարին հաղթանակի արդյունքում նրանք վաստակեցին 4 միավոր և D խմբում գրավեցին երկրորդ տեղը։

 

Օրվա երկրորդ խաղում քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը և Ուրուգվայը։