Բացառիկ երևույթ ԱԱ-2018-ում


Բացառիկ երևույթ ԱԱ-2018-ում
Հունիս 28 21:53 2018

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ փլեյ-օֆի ուղեգիրը որոշվել է ստացած դեղին քարտերի քանակով:

 

H խմբում երեք տուրից հետո Ճապոնիան ու Սենեգալը հավաքել էին նույնքան միավոր` 4: Լրացուցիչ ցուցանիշները նույնպես հավասար էին: Թիմերը խփել և բաց էին թողել 4-ական գնդակ, իսկ միմյանց միջև հանդիպումն ավարտվել էր 2;2 հաշվով:

 

 

Նման պարագայում FIFA-ն հաշվում է թիմերի «Fair play»-ի միավորները: Երկուսն էլ կարմիր քարտ չէին ստացել, սակայն Սենեգալն ուներ 6, իսկ Ճապոնիան 4 դեղին քարտ, ինչի պատճառով ճապոնացիները նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր: