Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում


Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում
Հունիս 25 22:51 2018

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոննիցի քաղաքում գտնվող՝ թիմի մարզական բազայում:

 

Հունիսի 24-ին լրացել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» աստղի 31 տարին:

 

 

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել է 60 կիլոգրամ: