Գյումրեցի երեխաները լավագույնն են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթում


Գյումրեցի երեխաները լավագույնն են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթում
Մայիս 29 14:24 2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթում հաղթել է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը զբաղացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Գյումրու «Թռչունյանց տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ և կրթության կենտրոնի թիմը:

Մրցման եզրափակիչ փուլին մասնակցող բոլոր հաստատություններին հանձնվել  են մարզագույք և մարզահագուստ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են նաև գավաթների, մեդալների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրերի և շնորհակալագրերի:

Նշենք, որ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 12  հաստատությունների 120 երեխա: