Նշանավոր գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 108-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խաչիկ Դաշտենցի ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև մի շարք գրողներ «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Դաշտենցի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գրողի շիրիմին ծաղկեպսակ է տեղադրվել, ներկաներն էլ ծաղիկներ են խոնարհել Խաչիկ Դաշտենցի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ և որդու շիրիմներին: