Հայազգի իշխանն իր հավաքածուից 20 կտավ կնվիրի Հայաստանին


Հայազգի իշխանն իր հավաքածուից 20 կտավ կնվիրի Հայաստանին
Մայիս 24 12:36 2018

Հայտնի կոլեկցիոներ, «Գորչակովների իշխանական տան» ղեկավար իշխան Անդրեյ Գորչակով-ԱբաՄելիքովը Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպմանը խոստացել է իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Նա մասնավորապես գրել է․

«Բացի այն, որ նա համարվում է հայկական իշխանական ԱբաՄելիքովների տոհմի ներկայացուցիչ, ինչով նա հպարտանում է, նա նաև ամբողջ հոգով երկրպագում է Հայաստանին: Հայտնի նկարիչների կտավների բավականին լայն հավաքածու ունենալով և ոգեշնչվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով ու Առաջին հանրապետության 100-ամյակով՝ նա որոշում է կայացրել իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին:

Բանակցությունների արդյունքում նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հետագայում Անդրեյն իր ողջ հավաքածուն կկտակի Հայաստանի թանգարաններին»։