Անդրադառնալով Ձախ Հարութի հետ կապված վերջին դեպքերին՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը նշեց, որ պետք է շատ ավելի հանդուրժող լինել:
«Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդու բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել: Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էներգիայից»,-նշեց նա: