Ցուցարարները նախ պատ կազմեցին Ֆրանսիայի հրապարակում, ապա տեսնելով, որ տարածքում ոստիկաններ չկան, վազեցիրն Բաղրամյան պողոտայով: Նրանք վազելով հասան Բաղրամյան 26-ում գտնվող շենքի մոտ, որտեղ նախկին նախագահական, ներկայիս վարչապետի նստավայրն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այստեղ եկել են պայքարելու, որպեսզի հեռացնեն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին:
«Ամեն ինչ կարգին է, Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է և կշարունակվի»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանն էլ կոչ արեց չենթարկվել սադրանքների: