Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հայ երաժիշտները համախմբվել էին բարեգործական համերգի շրջանակներում, գրում է point89.am-ը:
Համերգի նպատակն էր տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցել «Արաբկիր» բժշկական կենտրոնի նյարդաբանական և բոքսի բաժանմունքներում բուժվող երեխաներին դեղորայք գնելու, ինչպես նաև անապահով ընտանիքների՝ բուժում անցնող երեխաների բուժման համար անհրաժեշտ պարագաներ գնելու նպատակով:
Համերգի կազմակերպիչը «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն է, որը գործունեություն է ծավալում 2011 թվականից: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերել մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև աջակցել առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Հերթական բարեգործական համերգին իրենց մասնակցությամբ աջակցեցին Արամ MP3-ին, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը, «Նեմրա» ռոք խումբը, «Գողթ» խումբը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը, Կարինա Առուստամյանը և The Band-ը, Տերյան մշակութային կենտրոնը և Alexis ապրանքանիշը: Երեկոն վարում էին Լուսինե Բադալյանը (Լուլու) և Սուրեն Առուստամյանը:
Համերգի ավարտին անցկացվեց խաղարկություն, որի արդյունքում ընտրված մասնակիցներն կազմակերպիչները մատուցեցին հաճելի անակնկալ:
Երեկոյի ամբողջական ֆոտոշարքը հասանելի է մեր ֆեյսբուքյան էջում՝ այստեղ: