Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ԱԺ արտահերթ նիստ էր, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, գրում է wnews.am-ը։
Նախագահի երդմնակալության արարողությանը Գարեգին Բ-ն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին, որից հետո էլ դուրս բերվեցին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և վեհամոր Ավետարանը: Հանդիսավոր կերպով դուրս բերվեցին նաև ՀՀ պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանները:
Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր ու պաշտոնյաներ։
wnews.am-ը Ներկայացնում է նախագահի երդմնակալության արարողության ֆոտոշարքը.