Վենգերը չի հասկացել լրագրողին և Մխիթարյանին է խնդրել ռուսերենից թարգմանել հարցը (տեսանյութ)


Վենգերը չի հասկացել լրագրողին և Մխիթարյանին է խնդրել  ռուսերենից թարգմանել հարցը (տեսանյութ)
Ապրիլ 4 15:45 2018

Արսեն Վենգերը  և Հենրիխ Մխիթարյանը ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ մամուլի ասուլիս են տվել,որի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել:

Արսեն Վենգերը մոռացել է դնել ականջակալները և չի հասկացել, թե ինչ հարց է տալիս ռուս լրագրողը:

«Միգուցե ընկերս թարգմանի»,- դիմել է Մխիթարյանին:

«Դա իմ գործը չէ, բո՛ս»,- կատակով պատասխանել է Մխիթարյանը: