Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ցանկություն է հայտնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարին տեսնել Մադրիդի «Ռեալում».
«Չգիտեմ, թե ակումբը ցանկանում է արդյոք ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը: Դա կախված է մի շարք հանգամանքներից: Հասկանում եմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է ու կցանկանամ մի օր տեսնել Մադրիդի «Ռեալի» խաղաշապիկով, սակայն ոչ ամեն գնով:
Տեսել եմ, թե ինչպես են Մադրիդում մի շարք ֆուտբոլիստներ խաղում ու դառնում մեծագույն խաղացողներ»,- Նադալի խոսքերը մեջբերում է «Le 10 Sport»-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը համարվում է «Ռեալի» մեծ երկրպագու: