«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների խաղարկությունում հակասական ցուցանիշներ է գրանցում:
Արգենտինացին մեկ րոպեի ընթացքում միջինում վազում է 90 մետր: Նրանից քիչ խաղադաշտում վազում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային:
Ի հակադրության սրան, արգենտինացին չափազանց արդյունավետ է գործում:
Մեսսի մոտ մեկ խաղի ընթացքում գոլ+փոխանցում արդյունքը 1.2 է: Նա մտնում է այս տարվա խաղարկության 10 լավագույն ֆուտբոլիստների մեջ:
30-ամյա հարձակվողը դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: