Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ: Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Լոնդոնում կայացած ընթրիքից լուսանկարներ է հրապարակել «Instagram»-ի իր էջում. «Հիանալի ընթրիք ընկերների և հիանալի հայերի հետ»,- գրել է նա: