Եթե Յուվենտուսը Ռեալին ֆավորիտ է համարում, նշանակում է, որ նրանք հարգում են մեզ


Եթե Յուվենտուսը Ռեալին ֆավորիտ է համարում, նշանակում է, որ նրանք հարգում են մեզ
Ապրիլ 2 23:45 2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման մասին: 

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև հանդիպումը կկայանա վաղը` ապրիլի 3-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: 

«Կարծում եմ` լավ է, որ մրցակիցը մեզ ֆավորիտ է համարում:

Ads by Digisales

Դա նշանակում է, որ նրանք հարգում են մեզ: Մենք նույնպես հարգում ենք «Յուվենտուսին»: Հարգանքը փոխադարձ է: 

 

Կարևոր է, որ Ռոնալդուն գտնվում է լավ մարզավիճակում: Նա բավարար ինքնավստահություն ունի: Նույնիսկ չգիտեմ, թե քանի գոլ է նա խփել ընթացիկ մրցաշրջանում: Ռոնալդուի հետ մեր հնարավորություններն ավելի են մեծանում: 

Բեյլի համար ընթացիկ մրցաշրջանը դժվար է դասավորվել վնասվածքների պատճառով: Այնուամենայնիվ, նա նույնպես լավ մարզավիճակում է և վերջին շրջանում լավ հանդիպումներ է անցկացրել: Գիտենք, թե նա ինչի է ունակ»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքն է մեբջերում «Football Italia»-ն: