GRENKE Сhess Сlassic շախմատային մրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 31-րդ քայլում:
Այս տուրից հետո Արոնյանը վաստակել է 2 միավոր, իսկ Անանդն ունի 1 միավոր:
Ընթանում են նաև հետևյալ պարտիաները.
Մատիաս Բլուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Հոու Յիֆան (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)