Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Անտուան Գրիզմանի հետ զրույցի մասին:
«Գրիզմանի հետ զրույցի ժամանակ գործակալի ռեժիմ եմ միացնում: Իհարկե, դա կատակ է: Իսկապես շատ ենք խոսում այդ մասին: Խոսելու հնարավորություն եմ ունեցել, սակայն միայն «Բարսելոնայի» մասին կարծիքն իմանալու մասին:
Գիտեմ, որ բոլորը լավ են մտածում ակումբի մասին: Եթե Գրիզմանը տեղափոխվի «Բարսելոնա», ստիպված կլինենք հանդես գալ 6 հարձակվողով»,- Ումտիտի խոսքը մեջբերում է ESPN US-ը: