«Արսենալը» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին (տեսանյութ)


«Արսենալը» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին (տեսանյութ)
Ապրիլ 1 15:02 2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը:

 

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ: 75-րդ րոպեին Օզիլը 11 մետրանոց վաստակեց, որը հստակորեն իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին մոտ 10 րոպե անց նաև դուբլ ձևակերպեց:

 

Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց «Սթոքի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Լակազետը:
 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման մտավ 76-րդ րոպեին:

 

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի գլխավորած թիմը 51 միավորով 6-րդ հորիզոնականում է: