Արոնյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ


Արոնյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ
Ապրիլ 1 12:50 2018

Գերմանիայում երեկ մեկնարկել է «GRENKE Сhess Сlassic» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները:

Մարտի 31-ին կայացել է առաջին տուրը: Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է գերմանացի Գեորգ Մեյերի հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Այսօր մեր հավաքականի առաջատարը սպիտակներով ուժերը չափելու է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:

 
 

 

Նայդիչը նախորդ տուրում նույնպես ոչ-ոքի է խաղացել` միավորը կիսելով ֆրանսիացի Վաշիե-Լագրավի հետ:

Առաջին տուրում միակ հաղթանակը տոնել է ռուս Նիկիտա Վիտյուգովը, ով առավելության է հասել գերմանացի Մատիաս Բլուբաումի նկատմամբ: Կարուանա-Կարլսեն, Անանդ-Յիֆան պարտիաներում էլ շախմատիստները կրկին խաղաղ ելք են կնքել:

Հիշեցնենք, որ Արոնյանն այս մրցաշարի գործող հաղթողն է:

GRENKE Сhess Сlassic. Տուր 2

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հու Յիֆան (Չինաստան) 

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մատիաս Բլուբաում (Գերմանիա)

Լևոն Արոնյան (Հայաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) 

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա) 

Բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: