Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ն Զատկի պատարագ է մատուցում: Արարողությանը ներկա են Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Ինչպես փոխանցում է Armday.am-ի թղթակիցը Էջմիածնից վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէ պատարագին: Հայաստանի Առաքելական Եկեղեցին այսօր՝ ապրիլի 1-ին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։
Նշենք,որ ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների: Վաղը Կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր է հայտարարված: