Բարսելոնան հրաշքով փրկվեց


Բարսելոնան հրաշքով փրկվեց
Ապրիլ 1 10:40 2018

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում ընդունեց կատալոնական «Բարսելոնային»: 

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Ֆրանկո Վասկեսը: 50-րդ րոպեին Լուիս Մուրիելը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 

«Սևիլիան» երկրորդ խաղակեսի միջնամասում կարող էր 3-րդ գոլը խփել, սակայն «Բարսելոնային» փրկվեց վերահաս գոլից:

 
 

 

Լիոնել Մեսսիի` խաղադաշտ դուրս գալուց հետո «կապտանռնանգույնները» կարողացան բեկել հանդիպումը:

Խաղավերջում Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» փրկվեց պարտությունից և միավոր կիսեց «Սևիլիայի» հետ: 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սևիլիան» 46 միավորով 6-րդ տեղում է: 

«Սևիլիա»-«Բարսելոնա»` 2:2

Գոլերը` Վասկես (36), Մուրիել (50) - Սուարես (88), Մեսսի (89)