GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով


GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով
Մարտ 31 22:20 2018

Գերմանիայում մարտի 31-ից ապրիլի 9-ը անցկացվում է «GRENKE Chess Classic» ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։

Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցել է Գերմանիան ներկայացնող Գերոգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում՝ ոչ-ոքիով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, և ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե Լագրավը, Նիկիտա Վիտիյուգովը, Արկադի Նայդիշը, Գեորգ Մեյերը, Մաթիաս Բլուբաումը և միակ կին մասնակից, միջազգային գրոսմայստեր Հու Յիֆանը։

Առաջին տուրում միմյանց հետ են մրցում նաև Ֆաբիանո Կարուանան և Մագնուս Կարլսենը, որոնց պարտիան դեռ ընթացքի մեջ է:

Ads by Digisales

 

Վաշիե Լագրավ-Արկադի Նայդիշ պարտիան ավարտվել է ոչ-ոքիով, իսկ Նիկիտա Վիտիյուգովը հաղթել է Մաթիաս Բլուբաումին: