Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են Սթոք Սիթիի հանդիպմանը


Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են Սթոք Սիթիի հանդիպմանը
Մարտ 31 21:43 2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում կընդունի «Սթոք Սիթիին»: 

«Զինագործները» նախապատրաստվում են այդ հանդիպմանը: Այսօր` մարտի 31-ին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները մասնակցել են նախախաղային մարզմանը: 

Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ads by Digisales

 

 

Նշենք, որ «Արսենալ»-«Սթոք Սիթի» հանդիպումը կկայանա վաղը` ապրիլի 1-ին, Երևանի ժամանակով 16:30-ին: